շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժամանակ». Հնարավոր է, որ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի

«Ժամանակ». Հնարավոր է, որ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը:

Ճիշտ է, Հանրային խորհուրդն ու դրա նախագահը պարտավոր չեն ամեն ինչում համամիտ լինել իշխանության հետ, սակայն հանրության տեսակետը ներկայացնելն ու ընդդիմադիր գործունեությունը տարբեր բաներ են»:

 

  • Կիսվել: