շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը. Արմեն Խաչատրյան

Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը. Արմեն Խաչատրյան

Մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները երկրորդական են, մարդու կյանքը եւ առողջությունը գերակա է բոլոր մյուս ազատություններին եւ իրավունքներին: Այս մասին այսօր ԱԺ-ում«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց. «Այսօր ես մտել եմ բանկ եւ տեսել եմ, որ մասնաճյուղերում չկա ալկոգել: Կա հերթապահ, բայց պատին փակցված չէ ալկոգել, որ ոստիկանը բոլորին ստիպի, որ մարդիկ առանց ձեռքերը մշակելու բանկ չմտնեն: Քիչ առաջ էլ Կասկադի տարածքում եմ հրավառություն տեսնում, տեսնում եմ նաեւ լեփ-լեցուն ավտոբուսներ: Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը, ժողովուրդը լուրջ չի ընդունում, եթե մենք կարգապահությամբ աչքի չընկնենք, կառավարությունն ինչ էլ անի, եռապատկի էլ իր ուժերը, հնարավոր չէ, որ այս ամեն ինչի դեմն առնենք»։

 

  • Կիսվել: