շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի շուտով կկարողանա մտնել հոսպիտալ և տեսնել տղաներին. պատգամավոր (տեսանյութ)

Յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի շուտով կկարողանա մտնել հոսպիտալ և տեսնել տղաներին. պատգամավոր (տեսանյութ)

ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը դուրս եկավ ՛՛Մուրացան՛՛ հոսպիտալից, որտեղ տեսակցել է գերությունից վերադարձած 32 տղաներին:

Նրա խոսքով՝ ամեն ինչ նորմալ է, տղաները լավ են, հանգիստ նստած ծխում են:

Դիմելով վերադարձած գերիների հարազատներին՝ պատգամավորն, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի շուտով կկարողանա մտնել հոսպիտալ և տեսնել տղաներին։

Հավելենք նաև, որ գերիների հարազատները ցանկանում էին րոպե առաջ ներս մտնել, սակայն ոստիկաններն արգելում էին:

՛՛Չճվա´ս վրես՛՛, ՛՛ձե´նդ՛՛՝ նման գոռգոռոցներով քաշքշուկ տեղի ունեցավ նրանց միջև, որը, սակայն, հարթվեց:

  • Կիսվել: