ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ըստ կապիտանի՝ ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է․ փաստաբան

Ըստ կապիտանի՝ ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է․ փաստաբան

Ժամը 1.12 րոպեին 100 տոկոսանոց համոզմունքով կարելի է արձանագրել, որ Ազատ գյուղի զինվորական կացարանն ամբողջությամբ այրվելիս է եղել, այսինքն արդեն անվերահսկելի իրավիճակում է եղել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ունեն 100 տոկոսանոց ապացույց, որ 12.30-ին այդ տանը որեւէ խնդիր չի եղել:

«Երբ ես համադրում եմ կապիտանի պաշտպանի կողմից բերված պնդումը, որ ըստ կապիտանի ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է  նույնիսկ ժամանակագրական առումով:

Ես համադրում եմ փաստերը եւ ստանում հետեւյալը. 20 րոպեի ընթացքում որպեսզի այդ ծավալի հրդեհ առաջանա, անհրաժեշտ է ավելի մեծ միջոցի կիրառում, քան սուրճի բաժակով վառարանը բենզին լցնելն է»,-ասաց Նորիկյանը:

  • Կիսվել: