հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔՊ-ին կցված որոշ ուժեր քաղաքապետարանում ընդդիմություն են խաղում. Նորայր Նորիկյան

ՔՊ-ին կցված որոշ ուժեր քաղաքապետարանում ընդդիմություն են խաղում. Նորայր Նորիկյան

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր, նրանց դրամահավաքին հավաքվում էր 5 մլն դրամ, այսօր հավաքվում է 500 մլն դրամ: Այս մասին այսօր մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Մեկնարկել է «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Իշխանությունն ապականում եւ ամայացնում է քաղաքական դաշտը, առաջին ճակատ է բերում քաղաքական միտք ու բովանակություն չունեցող երեւույթների, իրեն կցված որոշ ընդդիմադիր կուսակցությունների անվան տակ հանդես եկող մարդկանց, որոնք ինչ-որ ժամանակ Վատիկայի դրոշն էին իրենց կաբինետներում պահում, հիմա ՔՊ-ի դրոշն են դրել սեղանին: Քաղաքապետարանում ընդդիմություն են խաղում, գործադիր իշխանությունում ուղղակիորեն իշխանություն են: Որոշ մարդիկ խոսում են աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունից: Մենք ուզում ենք հասկանալ՝ ՔՊ-ն այս ձեռագրով ինչո՞վ է տարբերվում նախկին ՀՀԿ-ական իշխանությունից»,-ասաց Նորիկյանը՝ առանց կուսակցությունների ու գործիչների անուններ նշելու:

  • Կիսվել: