ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով:

Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ մոտ 100% է, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

  • Կիսվել: