չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՀՀ–ում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 21-ով

ՀՀ–ում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 21-ով

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 21-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 420 դեպք է արձանագրվել։
Հոսպիտալացված է 6 մարդ։

  • Կիսվել: