շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 200-ի. ՀՎԿԱԿ

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 200-ի. ՀՎԿԱԿ

Մարտի 25-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի 2024 թվականին լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 200-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված են, 148-ը դուրս են գրվել:

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նշենք, որ 2023-ին և 2024-ին ընդհանուր դեպքերի թիվը 745 է:

  • Կիսվել: