ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընդդիմադիրները Հանրապետության հրապարակում խարույկ են վառել

Ընդդիմադիրները Հանրապետության հրապարակում խարույկ են վառել

Քաղաքացիները խարույկ են վառել Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է ընդդիմության հանրահավաքը: 

Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հանրհավաքի ժամանակ դիմեց ոստիկաններին  և ասաց. ՛՛Քաղաքը նաեւ մերն է, քաղաքացիներինն է, որոնք իրավունք ունեն իրենց սահմանադրական բոլոր իրավունքներից օգտվել, այդ թվում՝ իրենց քաղաքական բողոքի արտահայտման համար գիշերել Հանրապետության հրապարակում:

Քանի որ ցուրտ է, նրանք իրավունք ունեն նաեւ ջերմանալ, դրա համար խնդրում եմ, մի՛ արգելարկեք, որպեսզի քաղաքակիրթ կերպով փողոցում վառարանները տեղավորեն՝ չաղտոտելով մայրաքաղաքը: Մենք մեր քաղաքը չենք աղտոտում՝ ի տարբերություն քաղաքի անտեր ղեկավարության, որ քաղաքը դարձրել է խոզանոց: Այստեղ կանգնած են հայրենիք սիրող մարդիկ, որոնց ձեր վարչապետը կոչել է էլիտա՛՛:

 

  • Կիսվել: