ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմադիր կին պատգամավորները մուտք են գործել ԱՆ ու զոհվածների աճյունների նկարներ նետել Անահիտ Ավանեսյանի վրա (տեսանյութ)

Ընդդիմադիր կին պատգամավորները մուտք են գործել ԱՆ ու զոհվածների աճյունների նկարներ նետել Անահիտ Ավանեսյանի վրա (տեսանյութ)

ԱԺ ըննդիմադիր կին պատգամավորները մուտք են գործել առողջապահության նախարարության շենք։ Նրանք մտել են նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ և զոհվածների աճյունների նկարներ նետել նրա վրա։

Նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վիճակին, հայտարարելով, որ ոստիկանական ուժերը և բոլորը գործում են ժողովրդավարական սկզբունքներին, օրենքի տառին համապատասխան՝ իրենց ծառայությունը պատշաճ իրականացնելով:

Ըստ էության՝ նախարարի հայտարարությունը վրդովեցրել է կին պատգամավորներին, որոնք էլ դիմել են նման քայլի։

Պատգամավոր Քրիստինո Վարդանյանը, մասնավորապես, գրել է․

"Այսօր գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ իրնքը կրում է ոատիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ"։

  • Կիսվել: