ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Wildberries-ի պահեստում բռնկված խոշոր հրդեհի նախնական պատճառը հայտնի է

Wildberries-ի պահեստում բռնկված խոշոր հրդեհի նախնական պատճառը հայտնի է

Օդի նմուշներ են վերցվել Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասի Wildberries-ի պահեստներից մեկում բռնկված խոշոր հրդեհի տարածքում։ Այս մասին հայտնում է Ռոսպոտրեբնադզորի քաղաքային վարչությունը․ գրում է РИА Новости-ն։

Նախնական տվյալներով հրդեհի պատճառը կապված է եղել հոսանքալարերի հետ։ Անվտանգային համակարգը չի աշխատել, քանի որ անսարքության պատճառով նախապես անջատված է եղել։

Հրդեհը որակվել է առավելագույն բարդության աստիճանի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասի պահեստային համալիրում բռնկված հրդեհի տարածքը հասել է 50 հազար քառակուսի մետրի։ Wildberries ընկերությունը հաստատել է իր պահեստում բռնկված հրդեհի փաստը՝ մանրամասնելով, որ աշխատակիցները տարհանվել են։ Դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ռոսպոտրեբնադզորի վարչության տվյալներով՝ վարչության մասնագետները օդի նմուշներ են վերցրել՝ հրդեհի վայրին հարող բնակելի տարածքում աղտոտվածության առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար։

  • Կիսվել: