ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
WhatsApp, Signal և Telegram մեսենջերների անվտանգությունը՝ ըստ փորձագետների

WhatsApp, Signal և Telegram մեսենջերների անվտանգությունը՝ ըստ փորձագետների

WhatsApp, Signal և Telegram մեսենջերները համեմատաբար անվտանգ են, բոլոր երեք հավելվածներում միջանցիկ գաղտնագրում եմ կիրառում և նամակագրության բովանդակությունը կոնֆիդենցիալ է մնում, սակայն այս մեսենջերներից մի քանիսը հավաքում են օգտատերերի տվյալներ, որոնք կարող են փոխանցել երրորդ անձանց։ Այս մասին ասել են ՌԻԱ Նովոստի-ի կողմից հարցված փորձագետները:

WhatsApp-ն ավելի վաղ թարմացրել է օգտվելու կանոնները` ավելացնելով Facebook կորպորացիային անձնական տվյալների փոխանցման մասին կետը։ Դրանից հետո Sensor Tower ընկերությունը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն` WhatsApp–ի թարմացումից հետո մյուս` Signal և Telegram մեսենջերների օգտատերերի թիվը կտրուկ աճեց։
 
Cross Technologies մշակման դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Տյուրնիկովը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է. ՛՛Ինչպես հայտարարում են բոլոր երեք մեսենջերների մշակողները, օգտատերերի նամակագրությանը հասանելիություն նրանք չեն ստանում, քանի որ ամենուր միջանցիկ գաղտնագրում է կիրառվում, այսինքն փոխանցվող տեղեկությունը պետք է անհասանելի լինի կողմնակի անձանց համար։ Սակայն պետք չէ բացառել արտադրողի կողմից երրորդ անձանց բանալիների օրինական փոխանցման հավանականությունը՛՛:
 
Նա նաև պարզաբանել է, որ Signal-ն առավելություն ունի բաց կոդի տեսքով, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է ստուգել այն բեքդորների առկայության վրա, այսինքն՝ Signal-ը օգտատերերի մասին նվազագույն տեղեկություն է հավաքում, ինչը չի կարելի ասել Telegram-ի և առավել ևս` WhatsApp-ի մասին։
 
Ըստ Տյուրնիկովի՝  եթե խոսենք անվտանգության մասին, ապա նախընտրելի կլինի Signal-ը։ ՛՛Telegram-ը նվազ անվտանգ է պարզապես լրացուցիչ որոշակի տեղեկատվությանը հասանելիություն ստանալու հնարավորության առումով։ WhatsApp-ը տվյալ դեպքում առավել շատ հարցեր է առաջացնում՛՛,-ասել է նա:
 
՛՛Կասպերսկի լաբորատորիայից՛՛ բջջային սպառնալիքների ուսումնասիրող Վիկտոր Չեբիշևը նույնպես կարծում է, որ այսօրվա դրությամբ հայտնի բոլոր մեսենջերները համեմատաբար անվտանգ են՝ շնորհիվ գաղտնագրման համակարգերի։

  • Կիսվել: