երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է․ «Փաստ»

Վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին շրջայցեր են կատարում կամ, ինչպես տնտեսվարողներն են ասում, «ռեյդի» են դուրս եկել և ստուգում են, թե ինչպես են տնտեսվարողները կատարում Երևանի ավագանու սահմանած կարգը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Խոսքը վերաբերում է նրան, որ տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը, տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է: Ավելին, «Փաստի» տեղեկություններով, նրանք, ովքեր այսուհետ ևս չեն հետևի նշյալ կարգին, ոչ միայն կտուգանվեն, այլև կներառվեն քաղաքապետարանի հետ հետագա հարաբերությունների առումով, այսպես կոչված, «սև ցուցակում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: