ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթարի պատճառով առաջիկա օրերին Արմավիրի Դալարիկ գյուղում ջուր չի լինելու. գյուղ ջուր կբերվի շրջիկ մեքենաներով

Վթարի պատճառով առաջիկա օրերին Արմավիրի Դալարիկ գյուղում ջուր չի լինելու. գյուղ ջուր կբերվի շրջիկ մեքենաներով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարման հետևանքով,  դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:

Առաջիկա օրերին գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: