կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Եղեգնաձոր քաղաքում

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Եղեգնաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 10:00-22:00  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Ալավերդյան, Խանջյան, Խաչատրյան, Թումանյան, Կոմիտասի, Օրբելի, Իսրայել Օրի, Բաղրամյան, Մյասնիկյան, Իսահակյան, Լ.Գևորգյան, Լևոնյան, Իսակովի, Ավագյան, Չարենցի, Բաղդասարյան, Կամոյի, Մշեցի, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Գլաձորյան, Զ. Վարդանի, Ալավերդյան, Այգեձորի, Պռոշյան, Վ.Համբարձումյան, Հյուսիս-Արևմտյան և Նոր-Ավան փողոցների, Մոմիկի 2, 4, 6, Պ.Սևակի 2, Միկոյան 3 շենքերի, Երևանյան խճուղու 15-ից բարձր համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: