Վթարի ենթարկված բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի էր ենթարկվել։
Ինչպես արդեն հայտնել էինք՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին «Հերացի» համալսարանական հիվանդանոց:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները:
«Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ»,- հայտնել է Դանիելյանը: