ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում

Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 21-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Զավարյան փողոցի, Չարենց 121-173 կենտ համարների տների, Նար Դոս 73-73Ա,  Վարդանանց 28-32/2 զույգ համարների, Ե.Քոչար 9, 11, 13, 15, 17, 25,27,  Քաջազնունի 1, 2, 3-4, 5-6, 7-8, 9, 11, 14 շենքերի, Արհեստավորների 2 փողոցի ջրամատակարարումը:

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արցախ, Երկաթուղայիններ 1-9 փողոցների, Աճեմյան 1-3 նրբանցքների ջրամատակարարումը:

Ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Ազատամարտիկներ պողոտայի և նրբանցքների, Սասունցի Դավիթ փողոցի և նրբանցքի, Թորամանյան, Չեռնիշեվսկի, Լոմոնոսով, Լոռիս Մելիքյան փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 9:20-21:00-ն կդադարեցվի Դավթաշեն 7, 10, Հ. Մելքումով փողոցների, Մարգարյան 6-6/3 զույգ համարների շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: