հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը, ինչպես է սա հիմնավորվում. «Ժամանակ»

Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը, ինչպես է սա հիմնավորվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն Հայաստանի հետ սահմանը բացել, քանի դեռ Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է բացել հարևանների հետ սահմանները, ինչը հնարավորություն կտա վրացական բիզնեսին հատկապես ամառային տուրիստական շրջանում գումար վաստակել, սակայն Վրաստանի իշխանությունը կտրուկ դեմ է դրան՝ որպես հիմնավորում ներկայացնելով, օրինակ, Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի առկայությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: