Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության գրասենյակի պետական ​​նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին այսօր այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղ, եղել է Զաքարյանների ընտանիքում և նվերներ հանձնել առանց ծնողների մնացած երեխաներին, գրում է jnews.ge-ն:

Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին օրվա երկրորդ կեսին այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղում բնակվող Զաքարյանների ընտանիք և առանց ծնողների մնացած երեխաներին՝ Ռոզա և Վարազդատ Զաքարյաններին, հանձնել է սննդի զամբյուղներ և հիգիենայի պարագաներ:

Ռոզա և Վարազդատ Զաքարյանները սովորում են համապատասխանաբար 9-րդ և 8-րդ դասարաններում: Նրանց խնամում է տարեց տատիկը: Երեխաները շնորհակալություն հայտնեցին նվերների համար և կարճ զրույց ունեցան փոխնախարարի հետ:

gigauri1

Լիա Գիգաուրիի հետ միասին Կումուրդո գյուղ այցելեցին Վրաստանի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների պատգամավոր Սամվել Մանուկյանը, նահանգապետարանի ներկայացուցիչներ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Ախալքալաքում պետնախարարի գրասենյակի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը:

gigauri2

Կումուրդո գյուղից հետո նրանք նույն առաքելությամբ մեկնեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետ: Մինչ Ախալքալաք այցը Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին եղել էր Ախալցիխեի մունիցիպալիտետ:

Օգնության ակցիան նախաձեռնել և կազմակերպել է Պետնախարարի աշխատակազմը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում` Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիում և Կախեթիում:

gigauri3