երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վրաերթ կատարած վարորդը 3 օր անց ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել

Վրաերթ կատարած վարորդը 3 օր անց ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել

Ապրիլի 11-ին, ժամը 01.12-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 49-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ապրիլի 10-ին, ժամը 13.10-ին, Աթոյան փողոցի իրենց շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

  • Կիսվել: