ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Մայիսի 6-ին, ժամը 16.00-ին, Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։ Մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 16.00-ին, Մոսկովյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և ինքնագլդորը։ Վթարի հետևանքով ինքնագլդորավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 17.40-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպելի» ուղևորն ու «Ֆորդի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 20.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում բախվել է ճամփեզրի քարերին։ Ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 22.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպելի» վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, «Պորշ» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 14.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը։ Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ի, ժամը 20.25-ի սահմաններում, «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

***
Մայիսի 6-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-2107»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ողջաբերդ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ 21099»-ը, «ՎԱԶ 21015»-ը, «Օպել»-ը և մի անհայտ ավտոմեքենա։ «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Աբովյան ճանապարհին դուրս է եկել երթևելելի գոտուց ու կողաշրջվել։ Վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 188-րդ կմ-ին կողաշրջվել է։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: