կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել

Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան մեկնելուն ավելի քան 2200 խոշոր բեռնատար է սպասում, հայտնել են տեղական իշխանությունները։

«Ներկայում Վերին Լարսի անցակետում պետական սահմանը հատելու իրենց հերթին 2288 խոշոր տարանցիկ ավտոմեքենա է սպասում, որոնցից 1890-ը գրանցված են էլեկտրոնային հերթում»,- նշել է հանրապետության կառավարությունը։

  • Կիսվել: