Վերին Անտառային 5 փողոց կանվանակոչվի անվանի կոմպոզիտորների անուններով
Վերին Անտառային 5 փողոց կանվանակոչվի Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի և Էդգար Հովհաննիսյանի անուններով։
Որոշման նախագծին կողմ քվեարկեց Երևանի ավագանին։
Այսպես, Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցում համար 120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոցը կանվանակոչվի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի անունով։
Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի անունով է անվանակոչվելու Վերին Անտառային փողոցի 150/17 հասցեից մինչև 150/10 հասցե ձգվող հատվածը։
Լեոնիդ Ազգալդյանի փողոցից մինչևՎերին Անտառային 150/17 հասցե ձգվող հատվածը կանվանակոչվի Էդվարդ Միրզոյանի անունով։
Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային 4-րդ փողոցի համար 128/2 հասցե ձգվող հատվածը կանվանակոչվի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունով։
Լեոնիդ Ազգալդյանի փողոցից մինչև Գոհար Գասպարյանի փողոցը ձգվող հատվածը կանվանակոչվի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի անունով։