շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վերազինում և արդիականացում՝ համայնքային պոլիկլինիկաներում

Վերազինում և արդիականացում՝ համայնքային պոլիկլինիկաներում

Սարքավորումների արդիականացում, շենքային պայմանների բարելավում և, որ ամենակարևորն է, սպասարկման որակի բարձրացում. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, վերազինման ու բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս տարվա հունվար ամսից մինչ օրս ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ կատարված հաճախումների թիվը կազմել է 116326:

Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը փաստում է՝ իրականացված աշխատանքը տվել է իր ցանկալի արդյունքը: Առաջնային բուժսպասարկման կենտրոններում գործում են մի շարք անվճար ծառայություններ, սակայն կան հետազոտություններ, որոնք երաշխավորված չեն պետության կողմից:

Քաղաքացիներին որակյալ ու հասանելի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը շարունակելու է տարբեր ծրագրեր իրականացնել:

  • Կիսվել: