երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերանորոգումից հետո բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը

Վերանորոգումից հետո բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը

Վերանորոգումից հետո այսօր բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Возможно, это изображение (4 человека, люди стоят, костюм и в помещении)
 
Աշխատանքներն իրականացվել են հիվանդանոցի միջոցների հաշվին։ Ներքին հարդարման աշխատանքներից զատ արդիականացվել են ջեռուցման համակարգն ու խմելու ջրի ցանցը։
 
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
 
«Շատ կարևոր է, երբ տեսանելի է աշխատանք ու սրտացավ մոտեցում։ Կենտրոնը բավական մրցունակ հաստատություն է դարձել։ Մեզ համար աշխատանքային կարևոր պայման պետք է լինի հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացմանը զուգընթաց ապակենտրոնացումը։ Մեր հիվանդները պետք է կարողանան իրենց մարզում, իրենց համայնքում բարձրակարգ բժշկական սպասարկումից օգտվել»,- բացման խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
 
Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)
 
Հիվանդանոցի վճարովի ծառայությունները վերջին տարիներին աճել են, նախորդ տարի ծավալը կազմել է շուրջ 75 միլիոն դրամ, 2022 թվականի առաջին եռամյակում էլ շուրջ 23 միլիոն է։
 
May be an image of 5 մարդ, people standing և ներսումը
 
Возможно, это изображение (в помещении)
 
Возможно, это изображение (6 человек, люди стоят, в помещении и офис)
 
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)

  • Կիսվել: