կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերահսկողական մեխանիզմ պետք է լինի․ Ավինյանը մանկապարտեզներում երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին

Վերահսկողական մեխանիզմ պետք է լինի․ Ավինյանը մանկապարտեզներում երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին

«Անախորժ դեպքեր ունեցանք նախկինում, որոնք ներառում էին գնումների գործընթացի հետ կապված խնդրահարույց դեպքեր և երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վվերաբերմունքի դեպքեր»։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը,  շեշտելով, որ հանրակրթության ոլորտի և նախակրթարանների գործընկերները պետք է շարժվեն այն բարեփոխումներով, որոնք իրականացնում է քաղաքապետարանը։

«Տրամաբանորեն այդ բարեփոխումների հետ մեկտեղ մեր կողմից ավելանում են պահանջները։ Նման դեպքերը ապագայում բացառելու հետ կապված մեր պահանջները հստակ պետք է հասցնել։ Քննարկել ենք այն գործիքակազմը , որը պետք է ներդրվի մանկապարտեզներում, որովհետև երբ իրականացվում են այս ծավալի բարեփոխումներ, հիմնանորոգվում և մեր կողմից էականորեն վերանայվում են աշխատավարձերը, տրամաբանական է, որ մեր պահանջները նույնպես ավելանում են, սա մի ճանապարհ է, որը պետք է անցնենք»,– նշեց նա։

Ավինյանի խոսքով՝ պետք է վերահսկողական մեխանիզմները ամբողջ ծավալով ներդրված լինեն, լինի գործիք, որով վստահ կլինեն, որ այն պահանջները, որոնք դրված են քաղաքապետարանի կողմից, 100 տոկոսով իրականցվում են։

  • Կիսվել: