հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Մարության (տեսանյութ)

Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Մարության (տեսանյութ)

Հանրապետության հրապարակի շատրվանները վերագործարկվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ հայկ Մարությանը՝ հրապարակելով տեսանյութ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին:

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները՛՛:

  • Կիսվել: