կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԱՆԱՄԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (Երևան) արտադրական գործունեության կասեցումը: Հայտնում է ՍԱՏՄ-ն։

ՍԱՏՄ տեսուչների վերստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

  • Կիսվել: