երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզում

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան):

Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի առնվել հոսքայնությունը՝ հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հնարավորությունը, ուստի և՝ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, սննդի կառույցն ապահովված չի եղել տաք և սառը ջրով լվացարաններով, անձնակազմը չի ունեցել հանդերձարան:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

  • Կիսվել: