ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վեհափառն ու ԵՄ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Վեհափառն ու ԵՄ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Կաթողիկոսն անդրադարձել է Արցախում տիրող բարդ իրավիճակին և Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ծանր հետևանքներին՝ կարևորելով այս պայմաններում արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովումը։

«Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը, Եվրամիության անդամ պետությունները և անձամբ ԵՄ դեսպանն ամեն ջանք ի գործ կդնեն կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։

Իր հերթին դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով իր առաքելությանը Հայաստանում, կարևորեց նաև Հայ Եկեղեցու հետ երկխոսությունն ու սերտ գործակցությունը՝ ուղղված Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: ԵՄ դեսպանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: