հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. փոխոստիկանապետ

Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. փոխոստիկանապետ

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը: 

Մհրյանը հայտնեց, որ վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով։

ՀՀ փոխոստիկանապետ ներկայացրեց նաև Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ՀՀ ոստիկանության կողմից կատարված այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացվում են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում։

«Ապրիլի 6-ի դրության ոստիկանության կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների թվով 515 տրանսպորտային միջոցի ուղեկցում, որին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախմբեր։

 

Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները»,-նշել է նա և ավելացրել, որ բացի այդ ՃՈ ծառայողների կողմից կատարվել են նաև 69 այլ տրանսպորատային միջոցների ուղեկցումներ։

  • Կիսվել: