ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վայքի բնակիչներից մեկը դանակահարել է համաքաղաքացուն․ տեղի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Վայքի բնակիչներից մեկը դանակահարել է համաքաղաքացուն․ տեղի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» տեղափոխվել է Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը:

Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի 4-ին պարզվել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Վայք քաղաքի սկզբնամասում, որտեղ վեճ է ծագել: Իրավապահները նաև պարզել են դանակահարողի անձ: Բացատրական աշխատանքի արդյունքում Վայքի բնակիչ, 25-ամյա երիտասարդը եկել է բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել նախաքննական մարմին ու խոստովանել, որ ինքն է ծալովի դանակով հարվածել տուժած համաքաղաքացուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: