երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Վայոց ձորի մարզում 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով գլխիվայր հայտնվել է դաշտում

Վայոց ձորի մարզում 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով գլխիվայր հայտնվել է դաշտում

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Տ․-ն իր վարած «Lexus LX470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը։

  • Կիսվել: