շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վատ եղանակի պատճառով փակ է Հայաստան-Վրաստան սահման տանող ճանապարհը

Վատ եղանակի պատճառով փակ է Հայաստան-Վրաստան սահման տանող ճանապարհը

Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Պառավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար ՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
 
Բքի և վատ տեսանելիության պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-ից մինչև 147-րդ կիլոմետր (Պառավանի լեռնանցք) հատվածում (Ծալկա-Նինոծմինդա):
 
Ավտոճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունը բաց է:

  • Կիսվել: