Վառնայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
Բուլղարական Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը:
Այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից։
Հաղորդագրությունում նշվում է, որ նախագիծն իրականություն կդառնա «Ազնավուր» հիմնադրամի և ՀԲԸՄ Վառնայի համագործակցության արդյունքում․ հուշագիրն արդեն ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի։