Իսրայելում «առևանգված» էկոակտիվիստ Գրետա Թունբերգը մեկնում է Ֆրանսիա
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը գտնվում է Իսրայելից Ֆրանսիա մեկնող ինքնաթիռում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Գրետա Թունբերգը Իսրայելից մեկնում է Ֆրանսիա չվերթով», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դեյվիդ Մենսերը հայտնել էր, որ «Մադլին» նավից Պաղեստինին աջակցող բոլոր ակտիվիստները, այդ թվում՝ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը, հնարավորինս շուտ կվերադարձվեն իրենց երկրներ։ Քաղաքական գործչի խոսքով, ակտիվիստներին քարշակով տեղափոխել են Իսրայելի Աշդոդ նավահանգիստ։ Մենսերը նշել է, որ Իսրայելի իշխանությունները հոգ են տարել ակտիվիստների մասին, նրանք բավարար սնունդ և խմիչք են ունեցել։
Նա նշել է, որ Իսրայելը «չի ցանկանում պահել այս մարդկանց»։
Հունիսի 9-ին իսրայելական զինվորականները ստուգել և կալանավորել են «Madleen» նավը, որը ուղևորվում էր դեպի Գազայի հատվածի ափեր։ Նավի վրա 12 ակտիվիստներ էին, այդ թվում՝ Թունբերգը, ինչպես նաև Ֆրանսիայի, Թուրքիայի, Բրազիլիայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ նավը կալանավորվել է միջազգային ջրերում, իսկ կամավորներից մի քանիսը «առևանգվել են»։
Թունբերգը մեղադրել է Իսրայելի իշխանություններին առևանգման մեջ։