երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Հայաստանի տարածքում, հունվարի 9-ի ժամը 18:20-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

  • Կիսվել: