երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը և տեղափոխվել հիվանդանոց

3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը և տեղափոխվել հիվանդանոց

Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվոգ վարչական բնակավայրերից մեկում  պատահմամբ դեղամիջոց խմելու հետևանքով «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Արեգ Մ․-ն է, ով ժամը 00։10-ի սահմաններում խմել է պապիկի՝ ճնշման համար նախատեսված «Մոքսադին» դեղահաբից 1 հատ, որից հետո հետագա բարդություններից խուսափելու համար տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

  • Կիսվել: