երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Հայ ազատ ոճային ըմբիշները Մ23 Աշխարհի առաջնությունից վերադառնում են մեկ մեդալով

Հայ ազատ ոճային ըմբիշները Մ23 Աշխարհի առաջնությունից վերադառնում են մեկ մեդալով

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց Իրանի հավաքականը, որը վաստակեց 180 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը 171 միավորով, լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ ընտրանին 104 միավորով։

Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց մեկ բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 9-րդ տեղը 49 միավորով։ Հայկական թիմի միակ մեդալը նվաճեց 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը։

Նախորդ տարի Սերբիայում կայացած Մ23 աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները մնացել էին առանց մեդալների՝ 42 միավորով զբաղեցնելով 12-րդ տեղը։

  • Կիսվել: