երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Եվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով

Եվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով

Եվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դժվար է ասել արդյոք ճգնաժամը համակարգային է, թե ոչ համակարգային, բայց այն, որ սա մեծ ճգնաժամ է, ակնհայտ է։ Սրանք անկարգություններ են, որոնք փաստացի արդեն սահմանակից են քաոսին։ Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում այս ամենը տարածվել է, տեսնում ենք՝ սկսում է տարածվել Իտալիայում, այլ երկրներում։

Այստեղ, իհարկե, ճգնաժամային դրսևորումն ակնհայտ է, բայց, այնուամենայնիվ, սա այդ երկրների ներքին գործն է»,- ասել է Պեսկովը:

  • Կիսվել: