երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է

Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է

Վարդենյաց լեռնանցքի Սալլի բնակավայրի հատվածում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, և երթևեկությունը վերականգնվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։

Վարդենյանց լեռնանցքը Սևանի ավազանն Արգիճիի հովտով կապում է Վայքին, այդտեղով անցնում է Մարտունի-Եղեգնաձոր ավտոխճուղին։

  • Կիսվել: