շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդենիս համայնքի ղեկավարը հերքել է Վարդենիսի խանութում հայ զինվորականի հագուստով ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրը

Վարդենիս համայնքի ղեկավարը հերքել է Վարդենիսի խանութում հայ զինվորականի հագուստով ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրը

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, իբրև թե Վարդենիսի խանութում տեսել են հայ զինվորականի համազգեստով ադրբեջանցիների:

Համայնքի ղեկավարն ասել է. ՛՛Նման բան չի կարող լինել, եթե ռուս խաղաղապահը չի կարող Քարվաճառի սահմանն անցնել ու գալ Վարդենիս, ո՞նց կարող են ադրբեջանցի զինվորները գալ ու խանութից առևտուր անել։

Իրենք իրենց սահմանները գիտեն, առաջ չեն գալիս։ Մենք էլ վարդենիսցիներով, հարակից գյուղերի բնակիչներով սահմանին ենք ՊՆ-ի հետ միասին։ Ես էլ այս պահին սահմանին եմ՛՛:

 

  • Կիսվել: