շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Վարչապետի աշխատակազմը Քաղշին կոմիտեի ղեկավարի թեկնածուների հավաքագրում է հայտարարում

Վարչապետի աշխատակազմը Քաղշին կոմիտեի ղեկավարի թեկնածուների հավաքագրում է հայտարարում

Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։

Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։

Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։

  • Կիսվել: