շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 19-25-ը։
 
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
 
Վանաձոր քաղաքում՝
 
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 19-20-ը և 25-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
 
Գյումրի քաղաքում՝ հուլիսի 21-ին։
 
Հրազդան քաղաքում՝ հուլիսի 21-22-ը։

  • Կիսվել: