շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վանաձորում բախվել են Lexus, Mitsubishi, Opel և Mercedes ավտոմեքենաները. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում բախվել են Lexus, Mitsubishi, Opel և Mercedes ավտոմեքենաները. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտան Դեմիրճյան փողոցին միացնող կամրջի վրա բախվել են Վանաձորի բնակիչներ, 36-ամյա Վահրամ Իլբեկյանի վարած Lexus մակնիշի, 28-ամյա Սերգեյ Պոտրոսյանի վարած Mitsubishi մակնիշի, 56-ամյա Ավագ Քարհանյանի վարած Opel մակնիշի և 49-ամյա Արայիկ Մելիքսեթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի ուղևոր, 13-ամյա Գ. Մ.-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Իլբեկյանն աշխատում է «Իլքոմ» ՓԲԸ-ում՝ տեխնիկական տնօրեն, Mitsubishi-ի վարորդ Ս. Պետրոսյանը՝ Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ուսուցիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Գ. Մ.-ն՝ Mercedes -ի վարորդի տղան է: 

  • Կիսվել: