ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձին փոխանցված փաթեթն առգրավվել է

«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձին փոխանցված փաթեթն առգրավվել է

2022 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ին, որը գոտկատեղից ինքնակամ ներկայացրել է փաթեթ:

Նշված փաթեթը վերջինիս փոխանցել էր «Վանաձոր» ՔԿՀ-ում աշխատանքներ իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 13,6 գրամ քաշով առանձնացված բուսական զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

  • Կիսվել: