Վաղը ԱԱԾ-ի դիմաց ցույց են անելու "սորոսականները"․ Մալյան
Վաղը ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի դիմաց ցույց են անելու "սորոսականները"։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Նա մասնավորապես նշել է․ "Ավելի պարզ բացատրեմ, միլիարդատեր Ջորջ Սորոսը մեր երկրում վարձել է մի խումբ մարդկանց, որպեսզի դրանք մեր ԱԱԾ-ի դեմ ցույց անեն: Լրատվամիջոցներին խնդրում եմ անպայման նկարահանել և ցուցադրել Սորոսի վաստակների դեմքերը: Հանրությունը պետք է ճանաչի սորոսի վաստակներին դեմքերով: Շնորհակալություն. Քնեք»: