շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նարեկ Մալյանը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ)

Նարեկ Մալյանը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ)

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ազատազրկման մեջ գտնվող Նարեկ Մալյանի հայտարարությունը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը (սեպտեմբերի 20-ին):

«Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռնված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի.

Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ և սա, դեռ արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում:

Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին․ ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել , իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանաթուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»։

  • Կիսվել: