կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ստացա վերաքննիչի դատավորի որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին. իրավապաշտպան

Ստացա վերաքննիչի դատավորի որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ստացել է Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի 20.10.2023թ. որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին:

«Ստացա վերաքննիչի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի 20.10.2023թ. որոշումը՝ Նարեկ Մալյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին։ Իմ բերած ոչ մի փաստարկ չի ընդունել՝ բացի մեկից։ Ընդունել է միայն իմ այն պնդումը, որ Մալյանի փախուստի ռիսկը բացակայում է։

Բայց, միևնույն է, Մալյանին թողել է կալանքի տակ, քանի որ նա կարող է «ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել»։ Այս դատողության հիմքում դրել է ձերբակալման արձանագրության մեջ Մալյանի կատարած գրառումը. «Լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու». այս խոսքը մեկնաբանվել է որպես «ենթադրյալ հանցանքը կրկին կատարելու հայտարարություն»,-նշել է իրավապաշտպանը։

  • Կիսվել: