երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մելիքյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները կշարունակվեն վաղը

Մելիքյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները կշարունակվեն վաղը

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ մարտի 12-ին ժամը 16:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1), հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը շարունակելու է քննարկել մեղադրական ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին մեր միջնորդությունները։ Նախաքննության ընթացքում մեղադրական ապացույցները հավաքվել են այնքան մեծաթիվ ու լուրջ խախտումներով, որ կհերիքեր արդարացման վերդիկտների առնվազն 3-4 քրեական գործերով։ Այնուհանդերձ, դատարանը դեռ մերժում ու մերժում է մեր արած բոլոր միջնորդությունները։ Բայց դե՝ մենք էլ էլի՛ ենք անելու։

Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից՝ նախորդ օրը Հանրապետության հրապարակում «լայվ» անելու համար»,- գրել է Մելիքյանը։

 

  • Կիսվել: